Նորություններ

Հաշվապահական և հարկային օգտակար նյութեր

Այստեղ կարող եք կարդալ ARPFIN-ի հրապարակած նորությունները, խորհրդատվական նյութերը և բիզնեսի ֆինանսական գործընթացներին վերաբերող թարմացումները։

02 հուլիսի, 2026 թ.

Փոփոխություն ներմուծման և արտահանման ժամանակ հարկման բազան հաշվարկելու կարգի մեջ

Օրենքը գործում է 2026 թվականի հուլիսի 1 ից

Ապրանքների ներմուծման կամ արտահանման գործառնությունների մասով հարկման բազաները, եկամուտները և ձեռքբերման արժեքները որոշվում են՝ 1. ԵՏՄ անդամ չհամարվող պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքի ներմուծման կամ ապրանքի արտահանման մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթվի դրությամբ (անկախ հետագայում այդ գործառնությունների մասով ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքի ներմուծման ճշտված մաքսային հայտարարագիր կամ ապրանքի արտահանման ճշտված մաքսային հայտարարագիր ներկայացնելու հանգամանքից)՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից, 2․ ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) կամ ապրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից: Այն դեպքում, երբ ապրանքը Հայաստանի Հանրապետության սահմանը հատում է օդային տրանսպորտով կամ փոստային օպերատորի կողմից մատուցվող փոստային ծառայության միջոցով, ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում հարկման բազաները, եկամուտները և ձեռքբերման արժեքները որոշվում են հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթվի դրությամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում (կոնոսամենտում, բեռնագրում կամ այլ փաստաթղթերում) նշված ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.
Կարդալ ամբողջը
30 հունիսի, 2026 թ.

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկ

ՏՏ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ,ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է 1 % ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ

Հիմք ընդունելով «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ5.» ենթակետը, 113-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Սահմանել բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը` համաձայն հավելվածի: 2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով սահմանված գործունեության տեսակների համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և նույն մասի երկրորդ պարբերության կիրառության առումով՝ նաև 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: Հավելված C26.11.0 Էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն C26.12.0 Հավաքած էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն C26.20.0 Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների արտադրություն C26.30.0 Կապի սարքավորանքի արտադրություն C26.40.0 Կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն C26.51.0 Չափիչ, ստուգիչ, փորձարկիչ և նավագնացական գործիքների ու սարքերի արտադրություն C26.60.0 Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն C26.70.0 Օպտիկական գործիքների և լուսանկարչական սարքավորանքի արտադրություն C26.80.0 Մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրություն C28.11.0 Շարժիչների և տուրբինների, բացառությամբ ավտոմեքենաների, մոտոցիկլային և օդագնացական, արտադրություն C28.12.0 Հիդրավլիկական սարքավորանքի արտադրություն C28.99.0 Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում C29.31.0 Ավտոմեքենաների և դրանց շարժիչների համար էլեկտրական և էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն C30.30.1 Օդանավերի և տիեզերանավերի արտադրություն C30.30.2 Այլ թռչող սարքերի արտադրություն C30.30.9 Օդանավերի, տիեզերանավերի և այլ թռչող սարքերի համար մասերի արտադրություն C30.40.0 Մարտական մեքենաների արտադրություն J58.21.0 Համակարգչային խաղերի հրատարակություն J58.29.0 Այլ համակարգչային ծրագրերի հրատարակություն J62.01.0 Ծրագրային ապահովման մշակում J62.02.1 Էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և մշակում J62.02.9 Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում՝ չներառված ուրիշ խմբավորումներում J62.03.0 Համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն J62.09.0 Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն J63.11.1 Տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակում և կիրառում J63.11.3 Օպերատիվ ռեժիմում ծրագրային ապահովմանն առնչվող սպասարկման ծառայությունները՝ կիրառական ծրագրերի և համակարգային ծրագրային ու տեխնիկական միջոցների սպասարկում J63.12.0 Վեբ-պորտալների հետ կապված գործողություններ M71.12.5 Ինտեգրալային սխեմաների նախագծում և թեստավորում M72.11.0 Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ կենսատեխնոլոգիաների բնագավառում M72.19.1 Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական գիտությունների բնագավառում M72.19.2 Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ տեխնիկական գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառում M72.20.0 Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում
Կարդալ ամբողջը
30 հունիսի, 2026 թ.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ

ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ

Սույն օրենքով հաստատվում է ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ներքոհիշյալ այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից: Սույն հոդվածում նշված՝ ԱՏԳ ԱԱ 0602 10 100 0, 0701 10 000 0, 0713 10 100 0, 0713 33 100 0, 1001 91 100 0, 1001 91 200 0, 1002 10 000 0, 1003 10 000 0, 1004 10 000 0, 1008 60 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե նշված ապրանքները ներմուծվել են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն հոդվածով սահմանված ցանկում ներառված «Ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի» 0105, 07 14 90 900, 1404 90 000 8, 2710 19 210, 2710 19 980 0 և 8702 ապրանքային դիրքերի մասով սույն հոդվածի դրույթները տարածվում են միայն այն ապրանքների վրա, որոնք նկարագրված են «Ապրանքի համառոտ անվանումը» սյունակում: Ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների կողմից ԱՏԳ ԱԱ 84 և 85 ապրանքային ենթախմբերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8418 10 200 1, 8418 10 800 1, 8418 30 200 1, 8418 40 200 1, 8422 11 000 0, 8450 11, 8451 21, 8452 10, 8508 11 000 0, 8508 19 000 1, 8509 4, 8516 31 000, 8516 33 000 0, 8516 40, 8516 50, 8516 60 101 0, 8516 71, 8516 72, 8519 20, 8521 90 000 1, 8528 72 ծածկագրերին դասվող ապրանքների) ներմուծումը, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2505100000, 250900, 2517102000, 2518200000, 2529100000, 2807, 2817000000, 2836, 3901, 3902, 3903, 3904, 3905, 3906, 3921903000, 4002, 4003, 4004, 4005, 4007, 7201, 7202, 7203, 7204, 7205, 7206, 7207, 7402, 7403, 7404, 7405, 7406, 7407, 7408, 7409, 7410, 7411, 7412, 7413, 7415, 7419991000, 7501, 7502, 7503, 7504, 7505, 7506, 7507, 7508, 7603, 7604, 7605, 7801, 7802, 7804, 7901, 7902, 7903, 7904, 7905, 7907, 8001, 8002, 8003, 8101, 8103, 8104, 8105, 8106, 8107, 8108, 8109, 8110, 8111, 8112, 8113, 8704 10 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից: Սույն պարբերությունը կիրառվում է նաև պետական մարմինների նկատմամբ՝ անկախ վերջիններիս՝ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու հանգամանքից: Ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի 0105 Տոհմային կենդանի թռչուններ` հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր, խայտահավեր (ցեսարկաներ), ջայլամներ և լորեր 0101 21 000 0 Տոհմային կենդանի ձիեր 0102 21 Տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասուններ 0103 10 000 0 Տոհմային կենդանի խոզեր 0104 10 100 0 Տոհմային կենդանի ոչխարներ 0104 20 100 0 Տոհմային կենդանի այծեր 0106 14 10 Տոհմային կենդանի ճագարներ 0106 41 000 Մեղուներ 010649000 Միջատներ` գիտահետազոտական նպատակների համար 0106 90 00 90 Այլ միջատներ 0407 11 000 0 Տնային հավերի բեղմնավորված ձվեր՝ ինկուբացիայի համար 0407 19 Բեղմնավորված ձվեր՝ ինկուբացիայի համար, այլ 0511 10 000 0 Ցուլի սերմնահեղուկ 0511 99 852 Սաղմեր 0511 99 853 Սերմնահեղուկ 0601 10 900 0 Այլ կոճղեզներ, պալարներ, արմատապալարներ, պալարակոճղեզներ, հիմնարմատներ 0602 10 100 0 Խաղողի կտրոններ 0602 20 Պատվաստված կամ չպատվաստված պտղատու տեսակների ծառեր, թփեր և թփուտներ 0602 90 300 0 Բանջարեղենի մշակաբույսեր, մորու և ելակի բույսեր 0701 10 000 0 Կարտոֆիլի սերմացու՝ թարմ կամ պաղեցրած 0713 10 100 0 Ոլոռ` ցանքի համար 0713 33 100 0 Լոբի` ցանքի համար 071490900 Գետնախնձորի սերմացու` թարմ կամ պաղեցրած 1001 91 100 0 Սպելտա` ցանքի համար 1001 91 200 0 Փափուկ ցորեն և մեսլին սերմացու 1002 10 000 0 Աշորա (սերմացու) 1003 10 000 0 Գարու սերմացու 1004 10 000 0 Վարսակ (սերմացու) 1005 10 Եգիպտացորենի սերմացու 1005 90 000 0 Եգիպտացորեն, այլ 1008 60 000 0 Տրիտիկալե 1109 00 000 0 Ցորենի սոսնձանյութ` չոր կամ հում», 12 Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր և բույսեր՝ տեխնիկական նպատակների համար, ծղոտ և անասնակեր, բացառությամբ 1202 Գետնընկույզ` չտապակած և չմշակված որևէ այլ ձևով 1206 00 Արևածաղկի սերմեր` կոտրատված կամ չկոտրատված 1208 Ալյուր մանր և խոշոր աղացվածքի յուղատու մշակաբույսերի սերմերից կամ պտուղներից, բացի մանանեխի սերմերից ստացվածը 1210 Գայլուկի կոներ՝ թարմ կամ չորացրած, մանրատած կամ չմանրատած, փոշենման կամ հատիկացկած տեսքով, լուպուլին 1211 Բույսեր և դրանց մասերը (ներառյալ՝ սերմերն ու պտուղները), օծանելիքային, դեղագործական կամ միջատասպան, ֆունգիցիդային կամ համանման նպատակներով օգտագործվող, թարմ կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած, կոտորակված կամ աղացած 1212 Եղջերածառի պտուղներ, ծովային և այլ ջրիմուռներ, շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ` թարմ, պաղեցրած, սառեցրած կամ չորացրած, մանրատած կամ չմանրատած, պտուղների կորիզներ և միջուկներ, բուսական ծագման այլ մթերքներ (ներառյալ` Cichorium intzbus sativum տեսակի եղերդի չբոված արմատները), գլխավորապես սննդային նպատակների համար օգտագործվող, այլ տեղում չնշված 1404 90 000 8 Կոկոսի (հնդկընկույզի) մանրաթելի հիմքով սուբստրատ` նախատեսված բույսերի աճեցման համար 1504 20 900 0 Ձկան ճարպ, յուղ և դրա զտամասերը, բացի լյարդի ճարպից, այլ 1701 14 Եղեգնաշաքար, այլ 2303 10 900 0 Օսլայի արտադրության մնացորդներ և նույնանման մնացորդներ, այլ 2304 00 000 Կոպտոն և այլ կոշտ մնացորդներ, որոնք ստացվում են սոյայի յուղի զատման ընթացքում՝ չաղացած կամ աղացած, չհատիկավորված կամ հատիկավորված 2305 00 000 0 Քուսպ և այլ կոշտ թափոններ` արախիսի յուղի կորզումից ստացվող, չաղացված կամ աղացված, չհատիկավորված կամ հատիկավորված 2307 00 Գինու նստվածք, գինեքար 2401 Ծխախոտի հումք, ծխախոտի թափոններ 26 Հանքաքարեր, խարամ և մոխիր, բացառությամբ 2601 Երկաթի հանքաքար և խտանյութ 2608 00 000 0 Ցինկի հանքաքարեր և խտահանքեր 2611 00 000 0 Վոլֆրամի հանքաքար և խտանյութ 2613 Մոլիբդենի հանքաքար և խտանյութ 2616 Թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտահանքեր 2619 00 Խարամ, դրոս (բացի հատիկացված խարամից), հրաթեփ և սև մետաղների արտադրության այլ թափոններ 2710 12 310 0 Ավիացիոն բենզին 2710 19 210 Ավիավառելիք 2710 19 980 0 Ավիայուղ 2711 21 000 0 Բնական գազ՝ գազային վիճակում 2716 00 000 0 Էլեկտրաէներգիա 2833210000 Մագնեզիումի սուլֆատ 2833250000 Պղնձի սուլֆատ 2834210000 Կալիումի նիտրատ 2837 Ցիանիդներ, ցիանիդօքսիդներ, կոմպլեքսային ցիանիդներ 2902 30 000 0 Տոլուոլ՝ այլ նպատակների համար 2903150000 Էթիլենդիքլորիդ 3002 Մարդկային արյուն, կենդանական արյուն՝ պատրաստված բուժական, կանխարգելային և ախտորոշման նպատակներով օգտագործելու համար, վարակամերժ շիճուկներ (հակաշիճուկներ), արյան այլ թորամասեր և բարեփոխված վարակամերժ նյութեր, այդ թվում՝ ստացված բիոտեխնոլոգիական ճանապարհով, պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասնկերից) և համանման նյութեր 31 Պարարտանյութեր 3207100000 Պատրաստի գունանյութեր 3403 11 000 0 Միջոցներ՝ տեքստիլ նյութերի, կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար 3808 91 Ինսեկտիցիդներ 3808 92 Ֆունգիցիդներ 3808 93 Հերբիցիդներ, բույսերի հակաաճային և աճի կարգավորման միջոցներ 3808 94 Ախտահանող միջոցներ 3808 99 Այլ միջոցներ` նախատեսված միկրոբների, միջատների և կրծողների ոչնչացման համար 3812100000 Կաուչուկի ռետինացման պատրաստի արագարարներ 3812209000 Կաուչուկի կամ պլաստմասսաների բաղադրյալ պլաստիկարարներ 3812390000 Կաուչուկի ռետինացման պատրաստի արագարարներ 3907 Պոլիացետալներ, այլ պարզ պոլիեթերներ և էպօքսիդային խեժեր` սկզբնական ձևերով. պոլիկարբոնատներ, ալկիդային խեժեր, պոլիալիլային բարդ եթերներ և այլ բարդ պոլիեթերներ` սկզբնական ձևերով 3908 Պոլիամիդներ 3912 Թաղանթանյութ և դրա քիմիական ածանցյալները` սկզբնական ձևերով, այլ տեղում չհիշատակված կամ չներառված 4001 Բնական կաուչուկ, բալատա, գուտապերչ, գվայուլա, չիկլ և համանման բնական խեժեր՝ սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով 4007 00 000 0 Վուլկանացված ռետինե թելեր և կորդ 4010 Փոխակրիչ ժապավեն, շարժափոկեր 41 Անմշակ կաշվե հումք (բացի բնական մորթուց) և կաշի, բացառությամբ 4104 Խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ՝ գոմեշները) կամ ձիազգի կենդանիների դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ՝ առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագա մշակման 4105 Դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ՝ ոչխարի կամ գառան մորթուց, առանց բրդե ծածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագա մշակման 4106 Կաշի՝ այծերի կամ ուլիկների մորթուց, առանց մազածածկույթի, բացի 4108 կամ 4109 ապրանքային դիրքերի կաշիներից 4107 Կաշի՝ դաբաղումից հետո լրացուցիչ մշակված կամ կաշվե կրաստի տեսքով, ներառյալ՝ մշակվածը մագաղաթի տեսքով՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ՝ գոմեշները) կամ ձիազգի կենդանիների կաշվից՝ առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բացի 4114 դիրքում դասակարգվող կաշվից 4112 00 000 Կաշի՝ երկտակումից հետո լրացուցիչ մշակված 4113 Կաշի 4114 Թավշակաշի (ներառյալ՝ համակցված թավշակաշին), լաքապատ կաշի և մակաշերտված լաքապատ կաշի, մետաղացված կաշի 4115 Համակցված կաշի՝ բնական կաշվի կամ կաշվային մանրաթելերի նրբաթելերի հիմքով, թիթեղներով, թերթերով կամ շերտերով կամ ժապավեններով, գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով, բնական կամ համակցված կաշվի կտորտանք և այլ թափոններ՝ կաշվե ապրանքների արտադրության համար ոչ պիտանի, կաշվի փոշի և ասուր 4403 Անտառանյութեր՝ չմշակված, կեղևահանված կամ կեղևը չհանված կամ մատղաշ կեղևով, կոպիտ քառատաշված կամ չքառատաշված 4404 Փայտանյութ տակառագործական, ճեղքված գերաններ, ցցագերաններ, ցցեր և սյուներ փայտից՝ սրված, բայց երկայնքով չսղոցված, անտառանյութեր՝ կոպիտ շրջատաշված, բայց չսրված, չկորացված կամ այլ եղանակով չմշակված, օգտագործվող ձեռնափայտերի, մտրակների, հովանոցների, գործիքների բռնակների և համանման պատրաստվածքների արտադրության համար, փայտանյութ՝ կեղևահանված և համանման անտառանյութ 4406 Փայտակոճղեր՝ երկաթուղային և տրամվայի գծերի համար 4503 10 100 0 Բնական խցանից պատրաստված խցաններ և խցափակիչներ՝ գլանաձև 4503 10 900 0 Բնական խցանից պատրաստված խցաններ և խցափակիչներ, այլ 4801 00 000 Լրագրային թուղթ՝ գլանափաթեթներով կամ թերթերով 4811 51 000 9 Թուղթ և ստվարաթուղթ` պատվածքով, ներծծված կամ պլաստմասսայով (բացառությամբ սոսինձների) մակաշերտված, սպիտակեցրած, 1 մ2-ի համար 150 գ-ից ավելի զանգվածով, այլ 4819 20 000 0 Ծալովի ստվարաթղթե տուփեր, արկղեր և տուփեր ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից 4821 10 100 0 Ամեն տեսակի պիտակներ և ապրանքանիշեր` թղթից կամ ստվարաթղթից, տպված, ինքնակպչուն 4822 Գլանակոճեր, կոճեր, մասրաներ և նույնանման բռնիչներ` թղթե զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից (ծակոտած կամ չծակոտած, ամրանավորված կամ չամրանավորված) 4901 Տպագիր գրքեր, բրոշյուրներ, թերթիկներ, համանման տպագիր նյութեր՝ բրոշյուրացված կամ առանձին թերթերի տեսքով 4904 00 000 0 Նոտաներ՝ տպագիր կամ ձեռագիր, կազմված կամ չկազմված, ձևավորված կամ չձևավորված 5101 Բուրդ` չենթարկած սանդերքագզման կամ սանրագզման 5102 Կենդանիների մազ` բարակ կամ կոշտ, սանդերքագզման կամ սանրագզման չենթարկած 5103 Բրդի կամ կենդանիների նուրբ կամ կոպիտ մազի թափոններ, ներառյալ` մանածագործական թափոնները, բացառելով գզած հումքը 5104 00 000 0 Գզված հումք` բրդից կամ կենդանիների նուրբ կամ կոշտ մազից 5105 Բուրդ և կենդանիների բարակ կամ կոշտ մազ` սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված (ներառյալ՝ սանրագզման ենթարկված բրդի կտորտանքը) 5108 Մանվածք կենդանիների բարակ մազից (ապարատային կամ սանրային մանման)՝ չբաժնեծրարած՝ մանրածախ վաճառքի համար 5110 00 000 0 Մանվածք` կենդանիների կոշտամազից կամ ձիու մազից (ներառյալ` պոզումենտային թելը ձիու մազից)՝ բաժնեծրարված կամ չբաժնեծրարված մանրածախ վաճառքի համար 5113 00 000 0 Գործվածքներ` կենդանիների կոշտ մազից կամ ձիու մազից 520100 Բամբակի մանրաթել` սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված 5202 Բամբակյա մանրաթելի մնացուկներ (ներառյալ՝ մանվածքային մնացուկները և փխրունացրած հումքը) 5203 00 000 0 Բամբակի մանրաթել` գզած կամ սանդերքագզած 5205 Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)` բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար՝ չբաժնեծրարված 5206 Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)` բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար՝ չբաժնեծրարված 5208 Բամբակե գործվածքներ 5209 Բամբակե գործվածքներ 5210 Բամբակե գործվածքներ 5211 Բամբակե գործվածքներ 53 Այլ բուսական մանածագործական մանրաթելեր, թղթե մանվածք և գործվածքներ թղթե մանվածքից 5401 Կարի թելեր քիմիական թելերից, բացառությամբ` 5401109000 մանրածախ վաճառքի համար բաժնեծրարածի 5401209000 մանրածախ վաճառքի համար բաժնեծրարածի 5402 Սինթետիկ համալիր թելեր 5404 Սինթետիկ առանձնաթելեր 5407 Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից 5408 Գործվածքներ արհեստական համալիր թելերից 5503 Սինթետիկ մանրաթելեր 5504 Արհեստական մանրաթելեր` սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում չանցած 5505 Քիմիական մանրաթելերի մնացուկներ (ներառյալ` սանրային քոլքը, մանվածքային մնացուկները և փխրունացրած հումքը) 5506 Սինթետիկ մանրաթելեր` սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում անցած 5507 00 000 0 Արհեստական մանրաթելեր` սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում անցած 5508 Կարի թելեր քիմիական մանրաթելերից` մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած կամ չբաժնեծրարած, բացառությամբ` 5508109000 մանրածախ վաճառքի համար բաժնեծրարածի 5508209000 մանրածախ վաճառքի համար բաժնեծրարածի 5509 Մանվածք սինթետիկ մանրաթելից 5512 Գործվածք սինթետիկ մանրաթելից > 85% 5513 Գործվածք սինթետիկ մանրաթելից 85% 5516 Գործվածք արհեստական մանրաթելից 5601 Բամբակ` մանածագործական նյութերից և դրանից պատրաստած արտադրատեսակներ 5603149000 Չգործված կտորեղեն 5604 Ռետինե թելեր և կորդ 5806200000 Նեղ գործվածքներ 5903 Մանածագործական նյութեր 60 Տրիկոտաժե պաստառներ` մեքենայագործ կամ ձեռագործ 6310 Լաթեր` օգտագործված կամ նոր, թոկերի, պարանների, ճոպանների ու մետաղաճոպանների կտորներ և թոկերից, պարաններից, ճոպաններից կամ մետաղաճոպաններից պատրաստված արտադրատեսակներ` մանածագործական նյութերից, օգտագործված 7007198009 Ապակի` անվտանգ, ներառյալ՝ ամրացված (թրծված) 7010 90 100 Ապակե բանկաներ` պահածոյացման համար (բանկաներ՝ ստերիլիզացման համար) 7015 Ապակիներ` ժամացույցների համար և համանման ապակիներ, տեսողությունը ուղղող կամ չուղղող ակնոցների ապակիներ, կորացված, գոգավոր փոսիկացված կամ նմանատիպ ապակիներ, օպտիկական չմշակված, դատարկ ապակեգնդեր և դրանց սեգմենտներ՝ նշված ապակիների պատրաստման համար 7019 Ապակե նրբաթել և դրա արտադրանք 71 Մարգարիտ՝ բնական կամ աճեցված, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, մետաղներ՝ երեսապատված թանկարժեք մետաղներով և իրեր դրանցից, զարդեղեն (բիժուտերիա), մետաղադրամներ, բացառությամբ 7112 Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով երեսպատված մետաղների թափոններ և ջարդոն, այլ թափոններ և ջարդոն թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող, հիմնականում օգտագործվող թանկարժեք մետաղների կորզման համար 7116 Ապրանքներ` բնական կամ աճեցրած մարգարիտից, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերից (բնական, արհեստական կամ վերականգնված) 7208380000 Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք 7208390000 Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք 7209169000 Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք` 600 մմ կամ ավելի լայնությամբ, սառնագլոցված 7210 70 100 0 Սպիտակ թիթեղ և արտադրատեսակներ գալվանական կամ այլ պատվածքով` քրոմի օքսիդներով կամ քրոմով և քրոմի օքսիդներով, լաքապատված 7211 Հարթ գլանվածք` պողպատից կամ չլեգիրված պողպատից` լայնությամբ 600 մմ-ից պակաս, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ պատվածքի 7212 Հարթ գլանվածք երկաթից կամ չլեգիրված պողպատից` 600 մմ-ից պակաս լայնությամբ, երեսապատված գալվանական կամ այլ պատվածքով 7219 Կոռոզիակայուն պողպատից հարթ գլանվածք` 600 մմ կամ ավելի լայնությամբ 7220 Կոռոզիակայուն պողպատից հարթ գլանվածք` 600 մմ-ից պակաս լայնությամբ 7225 Այլ լեգիրված պողպատից հարթ գլանվածք` 600 մմ կամ ավելի լայնությամբ 7226200000 Այլ լեգիրված պողպատից հարթ գլանվածք 7302 Արտադրատեսակներ՝ սև մետաղներից՝ տրամվայի կամ երկաթուղային գծերի համար օգտագործվող, ռելսեր, զուգառելսեր և ատամնավոր ռելսեր, ուղեփոխման ռելսեր, փակ փոխհատման ուղեփոխիչներ, ուղեփոխման մետաղաձողեր և այլ ընդլայնական միացումներ, մետաղակոճեր, կցվանքային մակադիրներ և տակդիրներ, սեպեր, հենասալեր, կեռիկային ռելսային հեղույսներ, բարձեր և առձգիչներ, հենոցներ, լայնադրակներ և այլ դետալներ՝ նախատեսված ռելսերի միացման կամ ամրացման համար 7308905900 Հենարաններ և դրանց հենասյուներ 7309005100 Ամբարներ, ցիստեռններ, բաքեր և նույնանման տարողություններ սև մետաղներից՝ 100 000 լիտրից ավելի 7309005900 Ամբարներ, ցիստեռններ, բաքեր և նույնանման տարողություններ սև մետաղներից՝ 100 000 լիտրից ոչ ավելի 7326 20 000 9 Արտադրատեսակներ մետաղալարերից` պատրաստված սև մետաղներից 7503 00 Նիկելի թափոններ և ջարդոն 7601 Ալյումին` չմշակված 7602 00 Ալյումինի թափոններ և ջարդոն 86 Երկաթգծի լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ և դրանց մասեր, երկաթգծի կամ տրամվայի ուղեգծային սարքավորումներ և սարքեր և դրանց մասեր, բոլոր տեսակի մեխանիկական (ներառյալ՝ էլեկտրամեխանիկական) ազդանշանային սարքավորումներ, բացառությամբ 8605 00 000 Ուղևորատար վագոններ՝ երկաթուղային կամ տրամվայի, ոչ ինքնագնաց, վագոններ՝ ուղեբեռային, փոստային և երկաթուղային կամ տրամվայի այլ հատուկ վագոններ, ոչ ինքնագնաց (բացի 8604 ապրանքային դիրքում նշվածներից) 8606 Վագոններ՝ երկաթուղային կամ տրամվայի, բեռնատար՝ ոչ ինքնագնաց 8609 00 Բեռնարկղեր (ներառյալ՝ հեղուկ բեռների տեղափոխման համար տարողությունները)՝ հատուկ նախատեսված և սարքավորված տրանսպորտի մեկ կամ մի քանի տեսակներով փոխադրումների համար 8701 Տրակտորներ, բացի 8709 ապրանքային դիրքի տրակտորներից 8702 Ավտոմեքենաներ՝ նախատեսված 18 և ավելի մարդ (ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար 8705 Շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ հատուկ նշանակության, բացի ուղևորների կամ բեռների տեղափոխման համար օգտագործվողներից (օրինակ՝ բեռնատար ավտոմեքենաներ՝ վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, բետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող, ջրող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ) 8713 Շարժվելու անընդունակ մարդկանց համար սայլակներ՝ սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղափոխման համար այլ մեխանիկական սարքերով 88 Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և դրանց մասեր 9001 Օպտիկական մանրաթելեր և մանրաթելաօպտիկական լարաններ, մանրաթելաօպտիկական մալուխներ, բացի 8544 ապրանքային դիրքում նշվածներից, թերթեր և թիթեղներ՝ բևեռացնող նյութից, ոսպնյակներ (ներառյալ` կոնտակտայինները), պրիզմաներ, հայելիներ և այլ օպտիկական տարրեր ցանկացած նյութից՝ առանց շրջանակի, բացի չմշակված օպտիկական ապակուց պատրաստված տարրերից 9012 Մանրադիտակներ, բացի օպտիկականից, դիֆրակցիոն ապարատներ 9018 Սարքեր և հարմարանքներ՝ բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ կիրառվող (ներառյալ՝ սցինտիգրաֆիկական ապարատները), էլեկտրաբժշկական այլ ապարատուրաներ և սարքեր՝ տեսողությունը հետազոտելու համար 9020 00 000 0 Շնչառական այլ սարքավորումներ և գազային դիմակներ, բացի պաշտպանական դիմակներից, առանց մեխանիկական դետալների և փոխովի զտիչների 9021 Օրթոպեդիկ հարմարանքներ, ներառյալ՝ հենակները, վիրաբուժական գոտիները և կալանտները, բեկակալները և այլ հարմարանքներ՝ կոտրվածքները բուժելու համար, մարմնի արհեստական մասերը, լսողական ապարատները և այլ հարմարանքներ, որոնք կրում են մարմնի վրա, իրենց հետ կամ պատվաստվում են մարմնի մեջ՝ փոխհատուցելու համար օրգանի արատը կամ կորցրած աշխատունակությունը 9022 Ապարատներ՝ հիմնված ռենտգենյան, ալֆա, բետա կամ գամմա ճառագայթների օգտագործման վրա՝ նախատեսված կամ չնախատեսված բժշկական վիրաբուժական, ատամնաբուժական և անասնաբուժական օգտագործման համար, ներառյալ՝ ռենտգենաչափիչ կամ ռադիոթերապևտիկ ապարատները, ռենտգենյան խողովակները և ռենտգենյան ճառագայթման այլ գեներատորներ, բարձր լարման գեներատորներ, վահաններ, ղեկավարման պուլտեր, էկրաններ, սեղաններ, բազկաթոռներ և համանման այլ արտադրատեսակներ՝ հետազոտության կամ բուժման համար 9027 Սարքեր և ապարատուրա` ֆիզիկական կամ քիմիական անալիզի համար 9108-9112, 9114 Ժամացույցների մասեր և մեխանիզմներ 9301 Զենք` ռազմական նմուշի, բացառությամբ ռևոլվերների, ատրճանակների և 9307 ապրանքային դիրքի զենքերի 9406 Շինարարական հավաքովի կոնստրուկցիաներ 9305 9301-9304 ապրանքային դիրքերի ապրանքների մասեր և պարագաներ, բացառությամբ 9302-9304 ապրանքային դիրքերի ապրանքների մասերի և պարագաների 9306 Ռումբեր, նռնակներ, տորպեդներ, ականներ, հրթիռներ և նույնանման միջոցներ՝ մարտական գործողություններ վարելու համար, և դրանց մասերը, փամփուշտներ, այլ զինամթերք, արկեր և դրանց մասերը, ներառյալ՝ մանրագնդակները և փամփուշտների համար նախատեսված խցկանները 9606210000 Կոճակներ պլաստմասսայից, առանց մանածագործական պատվածքի 96071100000 Կայծակ-ճարմանդներ 9607190000 Կայծակ-ճարմանդներ
Կարդալ ամբողջը
28 հունիսի, 2026 թ.

2026 թվականի հուլիսի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող և «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող որոշ ապրանքների համար մաքսային մարմիններին անհրաժեշտ է ներկայացնել նաև համապատասխանության գնահատման փաստաթուղթ։

Օրենքը ուժի մեջ է մտնում 2026թվականի հուլիսի 1 ից

Պահանջը վերաբերում է ներմուծվող հետևյալ ապրանքներին օծանելիքակոսմետիկական արտադրանք (ՄՄ ՏԿ 009/2011), մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերք (ՄՄ ՏԿ 023/2011), հատուկ նշանակության սննդամթերքի որոշ տեսակներ, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սնունդ (ՄՄ ՏԿ 027/2012), ծխախոտային արտադրանք (ՄՄ ՏԿ 035/2014), փաթեթավորված խմելու ջուր, այդ թվում՝ բնական հանքային ջուր (ՄՄ ՏԿ 044/2017)։ 2026 թվականի հուլիսի 1-ից նշված ապրանքների ներմուծման ժամանակ համապատասխանության գնահատման փաստաթուղթը պետք է ներկայացվի նաև մաքսային մարմնին։
Կարդալ ամբողջը
28 հունիսի, 2026 թ.

Հարկային Պարտավորության մարումները

Օրենքը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1 ից

Հարկային պարտավորության առաջացման օրը հարկ վճարողին կուղարկվի հիշեցում՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Եթե հիշեցումն ուղարկելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, իսկ հարկ վճարողի կողմից ներկայացված առարկությունները չընդունվեն կամ առարկություններ չներկայացվեն, հարկային մարմինը նույն օրը կընդունի ինչպես չվճարված հարկային պարտավորությունը գանձելու, այնպես էլ չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների և շարժական ու անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումներ։ Իսկ եթե արգելանքի կիրառման օրվանից հետո 30 օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, հարկային մարմնի կողմից ընդունված որոշումները կներկայացվեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ հարկադիր կատարման նպատակով։
Կարդալ ամբողջը