Վերադառնալ նորություններին
30 հունիսի, 2026 թ.

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկ

ՏՏ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ,ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է 1 % ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ

Հիմք ընդունելով «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ5.» ենթակետը, 113-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Սահմանել բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը` համաձայն հավելվածի: 2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով սահմանված գործունեության տեսակների համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և նույն մասի երկրորդ պարբերության կիրառության առումով՝ նաև 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: Հավելված C26.11.0 Էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն C26.12.0 Հավաքած էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն C26.20.0 Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների արտադրություն C26.30.0 Կապի սարքավորանքի արտադրություն C26.40.0 Կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն C26.51.0 Չափիչ, ստուգիչ, փորձարկիչ և նավագնացական գործիքների ու սարքերի արտադրություն C26.60.0 Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն C26.70.0 Օպտիկական գործիքների և լուսանկարչական սարքավորանքի արտադրություն C26.80.0 Մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրություն C28.11.0 Շարժիչների և տուրբինների, բացառությամբ ավտոմեքենաների, մոտոցիկլային և օդագնացական, արտադրություն C28.12.0 Հիդրավլիկական սարքավորանքի արտադրություն C28.99.0 Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում C29.31.0 Ավտոմեքենաների և դրանց շարժիչների համար էլեկտրական և էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն C30.30.1 Օդանավերի և տիեզերանավերի արտադրություն C30.30.2 Այլ թռչող սարքերի արտադրություն C30.30.9 Օդանավերի, տիեզերանավերի և այլ թռչող սարքերի համար մասերի արտադրություն C30.40.0 Մարտական մեքենաների արտադրություն J58.21.0 Համակարգչային խաղերի հրատարակություն J58.29.0 Այլ համակարգչային ծրագրերի հրատարակություն J62.01.0 Ծրագրային ապահովման մշակում J62.02.1 Էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և մշակում J62.02.9 Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում՝ չներառված ուրիշ խմբավորումներում J62.03.0 Համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն J62.09.0 Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն J63.11.1 Տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակում և կիրառում J63.11.3 Օպերատիվ ռեժիմում ծրագրային ապահովմանն առնչվող սպասարկման ծառայությունները՝ կիրառական ծրագրերի և համակարգային ծրագրային ու տեխնիկական միջոցների սպասարկում J63.12.0 Վեբ-պորտալների հետ կապված գործողություններ M71.12.5 Ինտեգրալային սխեմաների նախագծում և թեստավորում M72.11.0 Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ կենսատեխնոլոգիաների բնագավառում M72.19.1 Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական գիտությունների բնագավառում M72.19.2 Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ տեխնիկական գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառում M72.20.0 Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում