ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ
ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
Սույն օրենքով հաստատվում է ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ներքոհիշյալ այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից:
Սույն հոդվածում նշված՝ ԱՏԳ ԱԱ 0602 10 100 0, 0701 10 000 0, 0713 10 100 0, 0713 33 100 0, 1001 91 100 0, 1001 91 200 0, 1002 10 000 0, 1003 10 000 0, 1004 10 000 0, 1008 60 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե նշված ապրանքները ներմուծվել են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Սույն հոդվածով սահմանված ցանկում ներառված «Ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի» 0105, 07 14 90 900, 1404 90 000 8, 2710 19 210, 2710 19 980 0 և 8702 ապրանքային դիրքերի մասով սույն հոդվածի դրույթները տարածվում են միայն այն ապրանքների վրա, որոնք նկարագրված են «Ապրանքի համառոտ անվանումը» սյունակում:
Ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների կողմից ԱՏԳ ԱԱ 84 և 85 ապրանքային ենթախմբերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8418 10 200 1, 8418 10 800 1, 8418 30 200 1, 8418 40 200 1, 8422 11 000 0, 8450 11, 8451 21, 8452 10, 8508 11 000 0, 8508 19 000 1, 8509 4, 8516 31 000, 8516 33 000 0, 8516 40, 8516 50, 8516 60 101 0, 8516 71, 8516 72, 8519 20, 8521 90 000 1, 8528 72 ծածկագրերին դասվող ապրանքների) ներմուծումը, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2505100000, 250900, 2517102000, 2518200000, 2529100000, 2807, 2817000000, 2836, 3901, 3902, 3903, 3904, 3905, 3906, 3921903000, 4002, 4003, 4004, 4005, 4007, 7201, 7202, 7203, 7204, 7205, 7206, 7207, 7402, 7403, 7404, 7405, 7406, 7407, 7408, 7409, 7410, 7411, 7412, 7413, 7415, 7419991000, 7501, 7502, 7503, 7504, 7505, 7506, 7507, 7508, 7603, 7604, 7605, 7801, 7802, 7804, 7901, 7902, 7903, 7904, 7905, 7907, 8001, 8002, 8003, 8101, 8103, 8104, 8105, 8106, 8107, 8108, 8109, 8110, 8111, 8112, 8113, 8704 10 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից: Սույն պարբերությունը կիրառվում է նաև պետական մարմինների նկատմամբ՝ անկախ վերջիններիս՝ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու հանգամանքից:
Ծածկագիրը՝ ըստ
ԱՏԳ ԱԱ-ի
0105
Տոհմային կենդանի թռչուններ` հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր, խայտահավեր (ցեսարկաներ), ջայլամներ և լորեր
0101 21 000 0
Տոհմային կենդանի ձիեր
0102 21
Տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասուններ
0103 10 000 0
Տոհմային կենդանի խոզեր
0104 10 100 0
Տոհմային կենդանի ոչխարներ
0104 20 100 0
Տոհմային կենդանի այծեր
0106 14 10
Տոհմային կենդանի ճագարներ
0106 41 000
Մեղուներ
010649000
Միջատներ` գիտահետազոտական նպատակների համար
0106 90 00 90
Այլ միջատներ
0407 11 000 0
Տնային հավերի բեղմնավորված ձվեր՝ ինկուբացիայի համար
0407 19
Բեղմնավորված ձվեր՝ ինկուբացիայի համար, այլ
0511 10 000 0
Ցուլի սերմնահեղուկ
0511 99 852
Սաղմեր
0511 99 853
Սերմնահեղուկ
0601 10 900 0
Այլ կոճղեզներ, պալարներ, արմատապալարներ, պալարակոճղեզներ, հիմնարմատներ
0602 10 100 0
Խաղողի կտրոններ
0602 20
Պատվաստված կամ չպատվաստված պտղատու տեսակների ծառեր, թփեր և թփուտներ
0602 90 300 0
Բանջարեղենի մշակաբույսեր, մորու և ելակի բույսեր
0701 10 000 0
Կարտոֆիլի սերմացու՝ թարմ կամ պաղեցրած
0713 10 100 0
Ոլոռ` ցանքի համար
0713 33 100 0
Լոբի` ցանքի համար
071490900
Գետնախնձորի սերմացու` թարմ կամ պաղեցրած
1001 91 100 0
Սպելտա` ցանքի համար
1001 91 200 0
Փափուկ ցորեն և մեսլին սերմացու
1002 10 000 0
Աշորա (սերմացու)
1003 10 000 0
Գարու սերմացու
1004 10 000 0
Վարսակ (սերմացու)
1005 10
Եգիպտացորենի սերմացու
1005 90 000 0
Եգիպտացորեն, այլ
1008 60 000 0
Տրիտիկալե
1109 00 000 0
Ցորենի սոսնձանյութ` չոր կամ հում»,
12
Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր և բույսեր՝ տեխնիկական նպատակների համար, ծղոտ և անասնակեր, բացառությամբ
1202
Գետնընկույզ` չտապակած և չմշակված որևէ այլ ձևով
1206 00
Արևածաղկի սերմեր` կոտրատված կամ չկոտրատված
1208
Ալյուր մանր և խոշոր աղացվածքի յուղատու մշակաբույսերի սերմերից կամ պտուղներից, բացի մանանեխի սերմերից ստացվածը
1210
Գայլուկի կոներ՝ թարմ կամ չորացրած, մանրատած կամ չմանրատած, փոշենման կամ հատիկացկած տեսքով, լուպուլին
1211
Բույսեր և դրանց մասերը (ներառյալ՝ սերմերն ու պտուղները), օծանելիքային, դեղագործական կամ միջատասպան, ֆունգիցիդային կամ համանման նպատակներով օգտագործվող, թարմ կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած, կոտորակված կամ աղացած
1212
Եղջերածառի պտուղներ, ծովային և այլ ջրիմուռներ, շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ` թարմ, պաղեցրած, սառեցրած կամ չորացրած, մանրատած կամ չմանրատած, պտուղների կորիզներ և միջուկներ, բուսական ծագման այլ մթերքներ (ներառյալ` Cichorium intzbus sativum տեսակի եղերդի չբոված արմատները), գլխավորապես սննդային նպատակների համար օգտագործվող, այլ տեղում չնշված
1404 90 000 8
Կոկոսի (հնդկընկույզի) մանրաթելի հիմքով սուբստրատ` նախատեսված բույսերի աճեցման համար
1504 20 900 0
Ձկան ճարպ, յուղ և դրա զտամասերը, բացի լյարդի ճարպից, այլ
1701 14
Եղեգնաշաքար, այլ
2303 10 900 0
Օսլայի արտադրության մնացորդներ և նույնանման մնացորդներ, այլ
2304 00 000
Կոպտոն և այլ կոշտ մնացորդներ, որոնք ստացվում են սոյայի յուղի զատման ընթացքում՝ չաղացած կամ աղացած, չհատիկավորված կամ հատիկավորված
2305 00 000 0
Քուսպ և այլ կոշտ թափոններ` արախիսի յուղի կորզումից ստացվող, չաղացված կամ աղացված, չհատիկավորված կամ հատիկավորված
2307 00
Գինու նստվածք, գինեքար
2401
Ծխախոտի հումք, ծխախոտի թափոններ
26
Հանքաքարեր, խարամ և մոխիր, բացառությամբ
2601
Երկաթի հանքաքար և խտանյութ
2608 00 000 0
Ցինկի հանքաքարեր և խտահանքեր
2611 00 000 0
Վոլֆրամի հանքաքար և խտանյութ
2613
Մոլիբդենի հանքաքար և խտանյութ
2616
Թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտահանքեր
2619 00
Խարամ, դրոս (բացի հատիկացված խարամից), հրաթեփ և սև մետաղների արտադրության այլ թափոններ
2710 12 310 0
Ավիացիոն բենզին
2710 19 210
Ավիավառելիք
2710 19 980 0
Ավիայուղ
2711 21 000 0
Բնական գազ՝ գազային վիճակում
2716 00 000 0
Էլեկտրաէներգիա
2833210000
Մագնեզիումի սուլֆատ
2833250000
Պղնձի սուլֆատ
2834210000
Կալիումի նիտրատ
2837
Ցիանիդներ, ցիանիդօքսիդներ, կոմպլեքսային ցիանիդներ
2902 30 000 0
Տոլուոլ՝ այլ նպատակների համար
2903150000
Էթիլենդիքլորիդ
3002
Մարդկային արյուն, կենդանական արյուն՝ պատրաստված բուժական, կանխարգելային և ախտորոշման նպատակներով օգտագործելու համար, վարակամերժ շիճուկներ (հակաշիճուկներ), արյան այլ թորամասեր և բարեփոխված վարակամերժ նյութեր, այդ թվում՝ ստացված բիոտեխնոլոգիական ճանապարհով, պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասնկերից) և համանման նյութեր
31
Պարարտանյութեր
3207100000
Պատրաստի գունանյութեր
3403 11 000 0
Միջոցներ՝ տեքստիլ նյութերի, կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար
3808 91
Ինսեկտիցիդներ
3808 92
Ֆունգիցիդներ
3808 93
Հերբիցիդներ, բույսերի հակաաճային և աճի կարգավորման միջոցներ
3808 94
Ախտահանող միջոցներ
3808 99
Այլ միջոցներ` նախատեսված միկրոբների, միջատների և կրծողների ոչնչացման համար
3812100000
Կաուչուկի ռետինացման պատրաստի արագարարներ
3812209000
Կաուչուկի կամ պլաստմասսաների բաղադրյալ պլաստիկարարներ
3812390000
Կաուչուկի ռետինացման պատրաստի արագարարներ
3907
Պոլիացետալներ, այլ պարզ պոլիեթերներ և էպօքսիդային խեժեր` սկզբնական ձևերով. պոլիկարբոնատներ, ալկիդային խեժեր, պոլիալիլային բարդ եթերներ և այլ բարդ պոլիեթերներ` սկզբնական ձևերով
3908
Պոլիամիդներ
3912
Թաղանթանյութ և դրա քիմիական ածանցյալները` սկզբնական ձևերով, այլ տեղում չհիշատակված կամ չներառված
4001
Բնական կաուչուկ, բալատա, գուտապերչ, գվայուլա, չիկլ և համանման բնական խեժեր՝ սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով
4007 00 000 0
Վուլկանացված ռետինե թելեր և կորդ
4010
Փոխակրիչ ժապավեն, շարժափոկեր
41
Անմշակ կաշվե հումք (բացի բնական մորթուց) և կաշի, բացառությամբ
4104
Խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ՝ գոմեշները) կամ ձիազգի կենդանիների դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ՝ առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագա մշակման
4105
Դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ՝ ոչխարի կամ գառան մորթուց, առանց բրդե ծածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագա մշակման
4106
Կաշի՝ այծերի կամ ուլիկների մորթուց, առանց մազածածկույթի, բացի 4108 կամ 4109 ապրանքային դիրքերի կաշիներից
4107
Կաշի՝ դաբաղումից հետո լրացուցիչ մշակված կամ կաշվե կրաստի տեսքով, ներառյալ՝ մշակվածը մագաղաթի տեսքով՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ՝ գոմեշները) կամ ձիազգի կենդանիների կաշվից՝ առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բացի 4114 դիրքում դասակարգվող կաշվից
4112 00 000
Կաշի՝ երկտակումից հետո լրացուցիչ մշակված
4113
Կաշի
4114
Թավշակաշի (ներառյալ՝ համակցված թավշակաշին), լաքապատ կաշի և մակաշերտված լաքապատ կաշի, մետաղացված կաշի
4115
Համակցված կաշի՝ բնական կաշվի կամ կաշվային մանրաթելերի նրբաթելերի հիմքով, թիթեղներով, թերթերով կամ շերտերով կամ ժապավեններով, գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով, բնական կամ համակցված կաշվի կտորտանք և այլ թափոններ՝ կաշվե ապրանքների արտադրության համար ոչ պիտանի, կաշվի փոշի և ասուր
4403
Անտառանյութեր՝ չմշակված, կեղևահանված կամ կեղևը չհանված կամ մատղաշ կեղևով, կոպիտ քառատաշված կամ չքառատաշված
4404
Փայտանյութ տակառագործական, ճեղքված գերաններ, ցցագերաններ, ցցեր և սյուներ փայտից՝ սրված, բայց երկայնքով չսղոցված, անտառանյութեր՝ կոպիտ շրջատաշված, բայց չսրված, չկորացված կամ այլ եղանակով չմշակված, օգտագործվող ձեռնափայտերի, մտրակների, հովանոցների, գործիքների բռնակների և համանման պատրաստվածքների արտադրության համար, փայտանյութ՝ կեղևահանված և համանման անտառանյութ
4406
Փայտակոճղեր՝ երկաթուղային և տրամվայի գծերի համար
4503 10 100 0
Բնական խցանից պատրաստված խցաններ և խցափակիչներ՝ գլանաձև
4503 10 900 0
Բնական խցանից պատրաստված խցաններ և խցափակիչներ, այլ
4801 00 000
Լրագրային թուղթ՝ գլանափաթեթներով կամ թերթերով
4811 51 000 9
Թուղթ և ստվարաթուղթ` պատվածքով, ներծծված կամ պլաստմասսայով (բացառությամբ սոսինձների) մակաշերտված, սպիտակեցրած, 1 մ2-ի համար 150 գ-ից ավելի զանգվածով, այլ
4819 20 000 0
Ծալովի ստվարաթղթե տուփեր, արկղեր և տուփեր ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից
4821 10 100 0
Ամեն տեսակի պիտակներ և ապրանքանիշեր` թղթից կամ ստվարաթղթից, տպված, ինքնակպչուն
4822
Գլանակոճեր, կոճեր, մասրաներ և նույնանման բռնիչներ` թղթե զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից (ծակոտած կամ չծակոտած, ամրանավորված կամ չամրանավորված)
4901
Տպագիր գրքեր, բրոշյուրներ, թերթիկներ, համանման տպագիր նյութեր՝ բրոշյուրացված կամ առանձին թերթերի տեսքով
4904 00 000 0
Նոտաներ՝ տպագիր կամ ձեռագիր, կազմված կամ չկազմված, ձևավորված կամ չձևավորված
5101
Բուրդ` չենթարկած սանդերքագզման կամ սանրագզման
5102
Կենդանիների մազ` բարակ կամ կոշտ, սանդերքագզման կամ սանրագզման չենթարկած
5103
Բրդի կամ կենդանիների նուրբ կամ կոպիտ մազի թափոններ, ներառյալ` մանածագործական թափոնները, բացառելով գզած հումքը
5104 00 000 0
Գզված հումք` բրդից կամ կենդանիների նուրբ կամ կոշտ մազից
5105
Բուրդ և կենդանիների բարակ կամ կոշտ մազ` սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված (ներառյալ՝ սանրագզման ենթարկված բրդի կտորտանքը)
5108
Մանվածք կենդանիների բարակ մազից (ապարատային կամ սանրային մանման)՝ չբաժնեծրարած՝ մանրածախ վաճառքի համար
5110 00 000 0
Մանվածք` կենդանիների կոշտամազից կամ ձիու մազից (ներառյալ` պոզումենտային թելը ձիու մազից)՝ բաժնեծրարված կամ չբաժնեծրարված մանրածախ վաճառքի համար
5113 00 000 0
Գործվածքներ` կենդանիների կոշտ մազից կամ ձիու մազից
520100
Բամբակի մանրաթել` սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված
5202
Բամբակյա մանրաթելի մնացուկներ (ներառյալ՝ մանվածքային մնացուկները և փխրունացրած հումքը)
5203 00 000 0
Բամբակի մանրաթել` գզած կամ սանդերքագզած
5205
Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)` բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար՝ չբաժնեծրարված
5206
Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)` բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար՝ չբաժնեծրարված
5208
Բամբակե գործվածքներ
5209
Բամբակե գործվածքներ
5210
Բամբակե գործվածքներ
5211
Բամբակե գործվածքներ
53
Այլ բուսական մանածագործական մանրաթելեր, թղթե մանվածք և գործվածքներ թղթե մանվածքից
5401
Կարի թելեր քիմիական թելերից, բացառությամբ`
5401109000
մանրածախ վաճառքի համար բաժնեծրարածի
5401209000
մանրածախ վաճառքի համար բաժնեծրարածի
5402
Սինթետիկ համալիր թելեր
5404
Սինթետիկ առանձնաթելեր
5407
Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից
5408
Գործվածքներ արհեստական համալիր թելերից
5503
Սինթետիկ մանրաթելեր
5504
Արհեստական մանրաթելեր` սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում չանցած
5505
Քիմիական մանրաթելերի մնացուկներ (ներառյալ` սանրային քոլքը, մանվածքային մնացուկները և փխրունացրած հումքը)
5506
Սինթետիկ մանրաթելեր` սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում անցած
5507 00 000 0
Արհեստական մանրաթելեր` սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում անցած
5508
Կարի թելեր քիմիական մանրաթելերից` մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած կամ չբաժնեծրարած, բացառությամբ`
5508109000
մանրածախ վաճառքի համար բաժնեծրարածի
5508209000
մանրածախ վաճառքի համար բաժնեծրարածի
5509
Մանվածք սինթետիկ մանրաթելից
5512
Գործվածք սինթետիկ մանրաթելից > 85%
5513
Գործվածք սինթետիկ մանրաթելից 85%
5516
Գործվածք արհեստական մանրաթելից
5601
Բամբակ` մանածագործական նյութերից և դրանից պատրաստած արտադրատեսակներ
5603149000
Չգործված կտորեղեն
5604
Ռետինե թելեր և կորդ
5806200000
Նեղ գործվածքներ
5903
Մանածագործական նյութեր
60
Տրիկոտաժե պաստառներ` մեքենայագործ կամ ձեռագործ
6310
Լաթեր` օգտագործված կամ նոր, թոկերի, պարանների, ճոպանների ու մետաղաճոպանների կտորներ և թոկերից, պարաններից, ճոպաններից կամ մետաղաճոպաններից պատրաստված արտադրատեսակներ` մանածագործական նյութերից, օգտագործված
7007198009
Ապակի` անվտանգ, ներառյալ՝ ամրացված (թրծված)
7010 90 100
Ապակե բանկաներ` պահածոյացման համար (բանկաներ՝ ստերիլիզացման համար)
7015
Ապակիներ` ժամացույցների համար և համանման ապակիներ, տեսողությունը ուղղող կամ չուղղող ակնոցների ապակիներ, կորացված, գոգավոր փոսիկացված կամ նմանատիպ ապակիներ, օպտիկական չմշակված, դատարկ ապակեգնդեր և դրանց սեգմենտներ՝ նշված ապակիների պատրաստման համար
7019
Ապակե նրբաթել և դրա արտադրանք
71
Մարգարիտ՝ բնական կամ աճեցված, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, մետաղներ՝ երեսապատված թանկարժեք մետաղներով և իրեր դրանցից, զարդեղեն (բիժուտերիա), մետաղադրամներ, բացառությամբ
7112
Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով երեսպատված մետաղների թափոններ և ջարդոն, այլ թափոններ և ջարդոն թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող, հիմնականում օգտագործվող թանկարժեք մետաղների կորզման համար
7116
Ապրանքներ` բնական կամ աճեցրած մարգարիտից, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերից (բնական, արհեստական կամ վերականգնված)
7208380000
Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք
7208390000
Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք
7209169000
Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք` 600 մմ կամ ավելի լայնությամբ, սառնագլոցված
7210 70 100 0
Սպիտակ թիթեղ և արտադրատեսակներ գալվանական կամ այլ պատվածքով` քրոմի օքսիդներով կամ քրոմով և քրոմի օքսիդներով, լաքապատված
7211
Հարթ գլանվածք` պողպատից կամ չլեգիրված պողպատից` լայնությամբ 600 մմ-ից պակաս, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ պատվածքի
7212
Հարթ գլանվածք երկաթից կամ չլեգիրված պողպատից` 600 մմ-ից պակաս լայնությամբ, երեսապատված գալվանական կամ այլ պատվածքով
7219
Կոռոզիակայուն պողպատից հարթ գլանվածք` 600 մմ կամ ավելի լայնությամբ
7220
Կոռոզիակայուն պողպատից հարթ գլանվածք` 600 մմ-ից պակաս լայնությամբ
7225
Այլ լեգիրված պողպատից հարթ գլանվածք` 600 մմ կամ ավելի լայնությամբ
7226200000
Այլ լեգիրված պողպատից հարթ գլանվածք
7302
Արտադրատեսակներ՝ սև մետաղներից՝ տրամվայի կամ երկաթուղային գծերի համար օգտագործվող, ռելսեր, զուգառելսեր և ատամնավոր ռելսեր, ուղեփոխման ռելսեր, փակ փոխհատման ուղեփոխիչներ, ուղեփոխման մետաղաձողեր և այլ ընդլայնական միացումներ, մետաղակոճեր, կցվանքային մակադիրներ և տակդիրներ, սեպեր, հենասալեր, կեռիկային ռելսային հեղույսներ, բարձեր և առձգիչներ, հենոցներ, լայնադրակներ և այլ դետալներ՝ նախատեսված ռելսերի միացման կամ ամրացման համար
7308905900
Հենարաններ և դրանց հենասյուներ
7309005100
Ամբարներ, ցիստեռններ, բաքեր և նույնանման տարողություններ սև մետաղներից՝ 100 000 լիտրից ավելի
7309005900
Ամբարներ, ցիստեռններ, բաքեր և նույնանման տարողություններ սև մետաղներից՝ 100 000 լիտրից ոչ ավելի
7326 20 000 9
Արտադրատեսակներ մետաղալարերից` պատրաստված սև մետաղներից
7503 00
Նիկելի թափոններ և ջարդոն
7601
Ալյումին` չմշակված
7602 00
Ալյումինի թափոններ և ջարդոն
86
Երկաթգծի լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ և դրանց մասեր, երկաթգծի կամ տրամվայի ուղեգծային սարքավորումներ և սարքեր և դրանց մասեր, բոլոր տեսակի մեխանիկական (ներառյալ՝ էլեկտրամեխանիկական) ազդանշանային սարքավորումներ, բացառությամբ
8605 00 000
Ուղևորատար վագոններ՝ երկաթուղային կամ տրամվայի, ոչ ինքնագնաց, վագոններ՝ ուղեբեռային, փոստային և երկաթուղային կամ տրամվայի այլ հատուկ վագոններ, ոչ ինքնագնաց (բացի 8604 ապրանքային դիրքում նշվածներից)
8606
Վագոններ՝ երկաթուղային կամ տրամվայի, բեռնատար՝ ոչ ինքնագնաց
8609 00
Բեռնարկղեր (ներառյալ՝ հեղուկ բեռների տեղափոխման համար տարողությունները)՝ հատուկ նախատեսված և սարքավորված տրանսպորտի մեկ կամ մի քանի տեսակներով փոխադրումների համար
8701
Տրակտորներ, բացի 8709 ապրանքային դիրքի տրակտորներից
8702
Ավտոմեքենաներ՝ նախատեսված 18 և ավելի մարդ (ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար
8705
Շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ հատուկ նշանակության, բացի ուղևորների կամ բեռների տեղափոխման համար օգտագործվողներից (օրինակ՝ բեռնատար ավտոմեքենաներ՝ վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, բետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող, ջրող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ)
8713
Շարժվելու անընդունակ մարդկանց համար սայլակներ՝ սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղափոխման համար այլ մեխանիկական սարքերով
88
Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և դրանց մասեր
9001
Օպտիկական մանրաթելեր և մանրաթելաօպտիկական լարաններ, մանրաթելաօպտիկական մալուխներ, բացի 8544 ապրանքային դիրքում նշվածներից, թերթեր և թիթեղներ՝ բևեռացնող նյութից, ոսպնյակներ (ներառյալ` կոնտակտայինները), պրիզմաներ, հայելիներ և այլ օպտիկական տարրեր ցանկացած նյութից՝ առանց շրջանակի, բացի չմշակված օպտիկական ապակուց պատրաստված տարրերից
9012
Մանրադիտակներ, բացի օպտիկականից, դիֆրակցիոն ապարատներ
9018
Սարքեր և հարմարանքներ՝ բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ կիրառվող (ներառյալ՝ սցինտիգրաֆիկական ապարատները), էլեկտրաբժշկական այլ ապարատուրաներ և սարքեր՝ տեսողությունը հետազոտելու համար
9020 00 000 0
Շնչառական այլ սարքավորումներ և գազային դիմակներ, բացի պաշտպանական դիմակներից, առանց մեխանիկական դետալների և փոխովի զտիչների
9021
Օրթոպեդիկ հարմարանքներ, ներառյալ՝ հենակները, վիրաբուժական գոտիները և կալանտները, բեկակալները և այլ հարմարանքներ՝ կոտրվածքները բուժելու համար, մարմնի արհեստական մասերը, լսողական ապարատները և այլ հարմարանքներ, որոնք կրում են մարմնի վրա, իրենց հետ կամ պատվաստվում են մարմնի մեջ՝ փոխհատուցելու համար օրգանի արատը կամ կորցրած աշխատունակությունը
9022
Ապարատներ՝ հիմնված ռենտգենյան, ալֆա, բետա կամ գամմա ճառագայթների օգտագործման վրա՝ նախատեսված կամ չնախատեսված բժշկական վիրաբուժական, ատամնաբուժական և անասնաբուժական օգտագործման համար, ներառյալ՝ ռենտգենաչափիչ կամ ռադիոթերապևտիկ ապարատները, ռենտգենյան խողովակները և ռենտգենյան ճառագայթման այլ գեներատորներ, բարձր լարման գեներատորներ, վահաններ, ղեկավարման պուլտեր, էկրաններ, սեղաններ, բազկաթոռներ և համանման այլ արտադրատեսակներ՝ հետազոտության կամ բուժման համար
9027
Սարքեր և ապարատուրա` ֆիզիկական կամ քիմիական անալիզի համար
9108-9112, 9114
Ժամացույցների մասեր և մեխանիզմներ
9301
Զենք` ռազմական նմուշի, բացառությամբ ռևոլվերների, ատրճանակների և 9307 ապրանքային դիրքի զենքերի
9406
Շինարարական հավաքովի կոնստրուկցիաներ
9305 9301-9304 ապրանքային դիրքերի ապրանքների մասեր և պարագաներ, բացառությամբ 9302-9304 ապրանքային դիրքերի ապրանքների մասերի և պարագաների
9306 Ռումբեր, նռնակներ, տորպեդներ, ականներ, հրթիռներ և նույնանման միջոցներ՝ մարտական գործողություններ վարելու համար, և դրանց մասերը, փամփուշտներ, այլ զինամթերք, արկեր և դրանց մասերը, ներառյալ՝ մանրագնդակները և փամփուշտների համար նախատեսված խցկանները
9606210000
Կոճակներ պլաստմասսայից, առանց մանածագործական պատվածքի
96071100000
Կայծակ-ճարմանդներ
9607190000
Կայծակ-ճարմանդներ
