Վերադառնալ նորություններին
28 հունիսի, 2026 թ.

Հարկային Պարտավորության մարումները

Օրենքը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1 ից

Հարկային պարտավորության առաջացման օրը հարկ վճարողին կուղարկվի հիշեցում՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Եթե հիշեցումն ուղարկելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, իսկ հարկ վճարողի կողմից ներկայացված առարկությունները չընդունվեն կամ առարկություններ չներկայացվեն, հարկային մարմինը նույն օրը կընդունի ինչպես չվճարված հարկային պարտավորությունը գանձելու, այնպես էլ չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների և շարժական ու անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումներ։ Իսկ եթե արգելանքի կիրառման օրվանից հետո 30 օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, հարկային մարմնի կողմից ընդունված որոշումները կներկայացվեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ հարկադիր կատարման նպատակով։